Յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար.վարչապետ

Յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար.վարչապետ

17:19 24 Սպտ, 2019

Հայկական կողմը պատրաստ է երկխոսության ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է FOX LA-ի թղթակից Արաքս Կարապետյանի հետ հարցազրույցում։

«Ես ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի համար։ Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար, եւ այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի եւ ընդունի նույն բանաձեւը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ եթե Իլհամ Ալիեւն ընդուներ այս բանաձեւը, «մենք շատ մոտ կլինեինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

loading...