Տղամարդը սպասում է, որ կինը խնդրի…

Եթե կինը շարունակ ոչինչ չի խնդրում տղամարդուց, տղամարդը անում է իր եզրակացությունը. «Ուրեմն ես նրան պետք չեմ»:
Տղամարդկանց և կանանց միջև հիմնական հակասությունները առաջանում են այն պատճառով, որ կանայք միշտ կարծում են, որ կարիք չկա տղամարդուն մանրամասն բացատրել, ինչ է նա ուզում իրենից, քանի որ նա պետք է ինքը դա հասկանա: Սակայն դա այդպես չէ, տղամարդիկ սպասում են, որ կինը նրանց քայլ առ քայլ ասի ինչ է անհրաժեշտ անել: Եթե կինը դա չի անում, տղամարդը ինքը դրանում գլխի ընկնելու փոխարեն, ուղղակի սկսում է մտածել, որ նա պետք չէ կնոջը:
Որոշ կանանց մոտ հարց կառաջանա, այդ դեպքում ինչո՞ւ տղամարդիկ իրենց պահանջները չեն կատարում անգամ խնդրելու դեպքում: Պատասխանը պարզ է. ամեն անգամ ձեր խնդրանքը կատարելուց հետո, այնպես արեք, որ ձեր կողակիցը զգա, որ դուք հիանում և հավանություն եք տալիս նրա քայլերին: Միայն այդ դեպքում տղամարդը կսկսի կատարել ձեր խնդրանքները` մտքում ունենալով. «Ես հաջողակ եմ այս հարաբերություններում, նա հիանում է ինձանով և ես ինքս եմ կարողացել դրան հասնել»:

ԱՎԵԼԻՆ