Լեւոն Արոնյանն աշխարհի գավաթի քառորդ եզրափակչում է

Լեւոն Արոնյանն աշխարհի գավաթի քառորդ եզրափակչում է

18:53 22 Սպտ, 2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Աշխարհի գավաթակիրը վիետնամցի Լե Կուանգ Լիեմի (2708) դիմադրությունը հաղթահարեց թայ-բրեյքում։ Երկու հիմնական պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի։ Թայ-բրեյքի առաջին երկու պարտիաներում եւս կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Երրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ սեւ ֆիգուրներով։ Չորրորդ պարտիայում եւս գրանցվեց ոչ ոքի։

Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2774), որը պայքարից դուրս թողեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ 1,5։0,5։

 

loading...