ԱՄՆ-ն եւ Հյուսիսային Կորեան կարող են աշխատանքային երկխոսությունը սկսել մի քանի շաբաթվա ընթացքում. լրատվամիջոց

ԱՄՆ-ն եւ Հյուսիսային Կորեան կարող են աշխատանքային երկխոսությունը սկսել մի քանի շաբաթվա ընթացքում. լրատվամիջոց

14:48 16 Սպտ, 2019

ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ աշխատանքային մակարդակով բանակցությունները կարող են վերսկսվել մի քանի շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայում աղբյուրին:

Հյուսիսային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը երկուշաբթի հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ աշխատանքային երկխոսությունը կվերսկսվի մոտ ժամանակում, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել:

ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման խնդրի շուրջ աշխատանքային բանակցությունները այս տարվա փետրվարից տեղապտույտի մեջ են Հանոյում Թրամփի եւ Կիմ Չեն Ընի անարդյունք ավարտված գագաթնաժողովից հետո: Չնայած 2 առաջնորդներն այնուհետեւ հունիսին հանդիպել են Փհանմունջոմում եւ պայմանավորվել երկխոսության վերագործարկման մասին, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել:

loading...