Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին. մաս 1

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին. մաս 1

13:51 16 Սպտ, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեծ ասուլիսն սկսեց նոր 100 փաստերի հրապարակումով, որոնք արվել են այս ընթացքում կառավարության կողմից:

Նրա խոսքով, այս տարվա 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս, արդյունաբերությունն աճել է 8,4 տոկոսով, շինարարությունը՝ 4,5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունները՝ 15,2 տոկոսով, միջին աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:

«Առաջին կիսամյակում հարկային եկամուտներնարձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ, այսինքն ավել է հավաքագրվել 152 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր:

2018-ի մայիսից մինչ օրս ի հայտ է եկել ավելի քան 65 հազար նոր աշխատատեղ: Նապորդ տարվա սեպտեմբերի դրությամբ այդ դիվը 32 հազար էր: Եթե այդ 65 հազար նոր աշխատաեղը բաղդատենք ըստ եկամտային սանդղակի, ապա պատկերը հետեւյալն է. մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ստացածների քանակը կազմում է 11 531 մարդ, 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ եկամուտ ունեցողներինը՝ 52 874 է, իսկ 2 մլն դրամից ավելի եկամուտ ստացած աշխատողների քանակը՝ 627: 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ եկամուտ ունեցողների միջին աշխատավարձը 400 հազար դրամ է: Նրանք վճարել են ավելի քան 6 մլրդ դրամ հավելյալ հարկ:

Հաջորդը. Այս տարվա 6 ամիսներին զինծառայողների 1000 դրամների հիմնադրամին պրտադիր վճարումները 2018-ի ցուցանիշը վգերազանցել է 347,8 մլն դրամով կամ 9,6 տոկոսով:

Այս տարվա 8 ամիսներին 2018-ի համեմատ 76,4 մլն հատ ՀԴՄ ավել է տրվել, յսինքն գրանցվել է 21,4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն:

2019-ի 6 ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր: 2018-ին այդ ցուցանիշը եղել է 446 մլրդ դրամ, աճը կազմել է 14 տոկոս:

Փաշինյանը նշեց, որ այդ ցանկում հանրային հետաքրքրություն ներկայացնող անձինք զգալիորեն ավելացրել են վճարվող հարկերի մեծությունը: «Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 58 տոկոսով ավելի հարկ է վճարել, «Յուքոմ» ընկերությունը ավել հարկ է վճարել 26 տոկոսով, «Նատալի ֆարմը»՝ 37 տոկոսով, «Սպայկան.՝ 117 տոկոսով, «ՍԱՍ գրուպը»՝ 82 տոկոսով, «Մաքս պետրոլը»՝ 122 տոկոսով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 20 տոկոսով, «Գազպրոմը»՝ 10 տոկոսով, ՀԷՑ-ը՝ 20 տոկոսով:

Հուլիսի դրությամբ ՀՀ ակտիվ հարկ վճարողների թիվը ավելացել է ավելի քան 24 հազարով, աճը՝ 14,4 տոկոս:

«Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ B3-ից դարձնելով Ba3: «Մուդիզ»-ը նշել է, որ միջնաժամկետ մակարդակում Հայաստանի ՀՆԱ աճը կմնա բարձր:

Հաջորդը, այս տարվա 6 ամիսներին այլ երկրներից ժամանակ զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել. Մասնավորապես, Գերմանիայից եկած զբոսաշրջիների թիվն աճել է 59,5 տոկոսով, Չինաստանից եկածներինը՝ 53,5 տոկոսով, Նիդերլանդներինը՝ 34,9 տոկոսով, Շվեյցարիայի եկածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից՝ 29,7 տոկոսով, Հունաստանից՝ 29 տոկոսով, Իտալիայից՝ 24,4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից՝ 22,9 տոկոսով, ՌԴ-ից 19 տոկոսով եւ այլն: Ընդհանուր առմամբ, աճը կազմել է 12,8 տոկոս աճ: ԿԲ-ի տվյալներով զբոսաշրջիներն արդեն Հայաստանում ծախսել են 200 մլն դոլարով ավելի գումար, քան նախորդ տարի 8 ամիսներին:

Կացության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հարկերը ավելացել են 38 տոկոսով:

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2019-ի զբոսաշրջության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել եւ զբաղեցնում է 79-րդ տեղը:

Այս տարվա 7 ամիսների արդյունքներով հաջողվել է արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս աճ: Միայն հուլիսին գրանցվել է արտահանման 12 տոկոս աճ: Միջին տեխլոնոգիատար ապրանքների արտահանումն աճել է 47,9 տոկոսով եւ հանդիսացել հիմնական քարշակող ուժը: Բարձր  տեխնոլոգիական ապրանքների արտահանումն աճել է 34,4 տոկոսով: Ոսկերչական իրերի արտահանումն աճել է 54 տոկոսով:

Այս տարվա 7 ամիսներին գյուղատնտեսության մեջ ջերմոցային տնտեսությունների մակարեսն ավելացել է 48 տոկոսով, կաթիլային ոռոգմամբ տարածքների մակերեսն աճել է 56 տոկոսով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարծքները գրեթե կրկնապատկվել է: Վարունգի արտահանման աճը ահռելի է, կազմել է 174 տոկոս, սնկինը՝ 202 տոկոս, ելակինը՝ 184 տոկոս:

Այս տարվա 7 ամիսներին հիպոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցնաիշը 90,5 տոկոսով:

Այս տարվա հուլիսի դրությամբ անշարժ գույքի գործարքները աճել են 17,1 տոկոսով:

Հաջորդը. 2016-ից ի վեր առաջին անգամ նկատվել է արտաքին պարտքի նվազման միտում: Հունիսի դրությամբ ՀՀ պետական պարտքը նվազել է 2,1 տոկոսով (120 մլն դոլար):

Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2,3 մլրդ դոլար՝ աճը կազմել է 230 մլն դոլար: Պահուստների մակարդակը 2013-ից հետո երբեք ավելի բարձր չի եղել: Իրականում, մենք այսօր միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք:

2018-2019 թթ կրճատվում են ստվերային տնտեսության չափերը: Ակնկալվում է, որ այս տարվա վերջին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կաճի 1,3-1,5 տոկոսոային կետով՝ հասնելով 22,3-22.5 տոկոսի: Այս տարվա ընթացքում կունենանք ստվերային տնտեսության 3 տոկոսի կրճատում:

Սա է մեզ հնարավորություն տալիս ավելացնել ծախսերը, գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով: Նա հիշեցրեց, որ ԱՄՀ-ն իր ռեկոմենդացիաներում նշել է, որ եթե Հայաստանն ամեն տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0,3 տոկոսով բարելավի, դա կհամարվի լավ ցուցանիշ, մինչդեռ միայն այս տարի Հայաստանը այդ ցուցնաիշը ավելացնում է 1,3-1,5 տոկոսսով:

Հաջորդը. երկրում գնաճը պահպանվում է ցածր մակարդակում եւ քիչ տատանողական է: 2019-ի 7 ամիսներին գնաճը կազմել է 1,9 տոկոս: Դոլարիզացիայի մակարդակը նվազել է 4 տոկոսով՝ դառնալով 48 տոկոս: Այսինքն քաղաքացիների 52 տոկոսը նախընտրում է իր խնայողությունները պահել դրամով:

Հաջորդը, ընդունվել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում՝

– Շրջանառության հարկի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ,

–մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնես համարվող ընկերություններն ազատվում են հարկերից,

-ֆիզիկական անձի դեպքում միևնույն տարվա մեջ ձեռք բերված 2-րդ մեքենան վաճառելու դեպքում հաշվարկվող 20 տոկոս եկամտային հարկի փոխարեն, սահմանվել է նոր կարգ՝ եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում հաշվարկվում է 1 տոկոս եկամտային հարկ, բայց ոչ պակաս քան 1ձիաուժը 150 դրամ։ Ձեռքբերման օրվանից 365 օր հետո օտարվելու դեպքում որևէ հարկ չի գանձվում,

–ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից,

–Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենայի համար սահմանված ճանապարհային հարկը վերացվել է,

–Ֆիզիկական անձանց միջև իրականցվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից,

–Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից 2 հարյուր հազար մարդու աշխատավարձը կբարձրանա,

–Շահութահարկը 2 տոկոսով նվազել է (20 տոկոսից դառնալով 18 տոկոս)։

Հաջորդը, հարկային արտոնություն ստանալու համար դիմած նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների թիվը հասել է 159-ի, որից հարկային արտոնության հավաստագիր են ստացել 113 ընկերություն։ Դիմած ընկերությունների 20 տոկոսի սեփականատերերը հայրենադարձներ են՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից և այլն։ Մինչև 2020 թվականը ոլորտում նախատեսվում է ստեղծել 1000-1200 աշխատատեղ՝ միջինը 5 հարյուր հազար ՀՀ դրամ աշխատավարձով։ Հարկային արտոնությունը ենթադրում է շահութահարկից ազատում և աշխատակիցների աշխատավարձի նկատմամբ համահարթ 10 տոկոս եկամտային հարկի սահմանում։

loading...