««Սասնա Ծռեր» արդարահատույց զինյալ խումբը եւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դրանք երկու տարբեր կառույցներ են».Արա Պապյանը իրականության խեղաթյուրում որակեց շրջանառվող խոսակցությունները

««Սասնա Ծռեր» արդարահատույց զինյալ խումբը եւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դրանք երկու տարբեր կառույցներ են».Արա Պապյանը իրականության խեղաթյուրում որակեց շրջանառվող խոսակցությունները

10:44 14 Սպտ, 2019

««Սասնա Ծռեր» արդարահատույց զինյալ խումբը եւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դրանք երկու տարբեր կառույցներ են, չի կարելի անվանական նույնությամբ դրանք նույնացնել: Հատկապես, որ այն երկու անձինք ովքեր հանդիպեցին Փաշինյանի հետ` Սեֆիլյանը եւ Չուխասյանը, ընդհանրապես այդ խմբի մեջ չկային, նրանք զուտ կուսակցական գործիչներ են: Հետեւաբար, սա պարզապես իրականության խեղաթյուրում է, անպայմանորեն մեկնաբանել ահաբեկչություն եւ այլն: Եվ անգամ զինյալ խմբի վերաբերյալ որեւէ մեղադրանք չի եղել ահաբեկչության, որովհետեւ նման գործողություն չի եղել, այո եղել է շենք-շինությունների գրավում, եղել են զոհեր, որը դեռ պետք է պարզվի թե ում մեղքով…»,- այս տեսակետը հայնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչների վերջերս կայացած հանդիպման  եւ դրանից հետո տեղ գտած շահարկումների մասին:

 

loading...