Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է հիմնված լինի օրինականության վրա

Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է հիմնված լինի օրինականության վրա

18:36 11 Սպտ, 2019

Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է հիմնված լինի օրինականության վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ, արեւմտամետ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Վարչապետը նշեց, որ եթե այսօր հանքն անօրինականորեն փակվի, ապա վաղը նույն տրամաբանությամբ կարող են օրենքը շրջանցելով ԶԼՄ-ներ փակվել։

«Իմ դիրքորոշումն այն է, որ այս հարցով որոշումը պետք է հիմնված լինի օրինականության վրա, քանի որ մենք խոսում ենք իրավական պետության մասին։ Այս խնդրի հանդեպ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, սակայն այս ամենի որոշումը պետք է օրինական լինի։ Մենք պետք է ձգտենք ճշմարտությանը եւ ղեկավարվենք դրանով՝ առանց որեւէ ենթադրությունների։ Սա Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումն է, որը պետք է լինի արդարացված եւ լեգիտիմ»,- ընդգծեց Փաշինյանը։

loading...