Կարելի է նախաձեռնել վստահության հանրաքվե եւ ըստ այդմ անել հաջորդ քայլերը. Հովիկ Աղազրյան

Կարելի է նախաձեռնել վստահության հանրաքվե եւ ըստ այդմ անել հաջորդ քայլերը. Հովիկ Աղազրյան

15:58 11 Սպտ, 2019

Կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել վստահության հանրաքվե եւ ըստ այդմ անել հաջորդ քայլերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ  զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին:

«Եվ եթե լինի արդյունք, ու հանրության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը հանդես կգա այն տեսակետներով, որոնք ունեցել է: Եվ կհայտնվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք եւ Ամուլսարը կփակենք։ Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»,- ընդգծեց պատգամավորը:

Աղազրյանը վստահ է, որ եթե նման հանրաքվե լինի, հասարակությունը վստահության քվե կտա իշխանություններին. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ իշխանության նկատմամբ վստահության աստիճանը դեռեւս բավականին բարձր է։ Ժողովուրդը կարող է անվստահությամբ լցվել իմ նկատմամբ, որեւէ մարզպետի, որեւէ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր։ Հետեւաբար, ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Բայց դա քաղաքակիրթ լուծումն է, որ բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունի, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի բարձր աստիճան»,- ընդգծեց նա:

loading...