Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը

Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը

19:47 10 Սպտ, 2019

Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ եւ արտադրական հիմնարկներ:

loading...