5 քայլ՝ գեղեցիկ թարթիչներ ունենալու համար

5 քայլ՝ գեղեցիկ թարթիչներ ունենալու համար

17:02 10 Սպտ, 2019

Որպեսզի ցանկացած թարթիչ ստանա երկար ու խիտ տեսք, անհրաժեշտ է օգտագործել թարթիչների համար նախատեսված միանգամից երկու ներկ։ Հետևեք ներկայացվող ցուցումերին, և ձեր սիրելին աչքը չի կտրի ձեզանից։

Քայլ 1
Վերցրեք ծավալային տուշ։ Սկզբում ներկեք վերին թարթիչները՝ հիմքի մոտ (խոզանակով շարժումը՝ կողքից-կողք), իսկ այնուհետև՝ ծայրերը (ներքևից վերև շարժումով)։ Խոզանակի շայրը պետք է ուղղված լինի դեպի աչքի ներքին անկյունը։

Քայլ 2
Կիրառելով նույն տեխնիկան, ներկեք երկրորդ աչքի վերին թարթիչը։

Քայլ 3
Հիմա հերթը երկարացնող ներկինն է։ Հերթով փակեք յուրաքանչյուր աչքը և արտաքին կողմից խողանակն անցկացրեք վերևից ներքև։

Քայլ 4
Որպեսզի հասնեք գերերկարության, ներկեք թարթիչների ծայրերը՝ խոզանակը պահելով ուղղահայաց։

Քայլ 5
Եզրափակիչ քայլը․ տուշով ծածկեք ներքին թարթիչները։ Վերջիններիս ծավալ և երկարություն հարկավոր չեն, այդ իսկ պատճառով, կարիք չկա խոզանակը շարժել ներքևից վերև, պարզապես այն հպեք մազիկներին։

Խորհուրդ․ Սկզբից քսեք թարթիչների ներկը, այնուհետև՝ ստվերները։ Հակառակ դեպքում խոզանակով պատահաբար կպնելով կոպին, դուք ստիպված կլինեք մաքրել դիմահարդարումը և ամեն ինչ նորից սկսել։

Ի դեպ, ժամանականից կոսմետիկայում կան միջոցներ, որոնք խթանում են թարթիչների աճը և դրանք պաշտպանում բացասական ազդեցություններից։

loading...