Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա աղջնակի դին (ֆոտո)

Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա աղջնակի դին (ֆոտո)

13:32 10 Սպտ, 2019

Քիչ առաջ հայտնաբերվել է դեռեւս սեպտեմբերի 8-ին կորած Կուտական գյուղի բնակիչ՝ 15-ամյա աղջկա դին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:20-ին վերսկսվել են երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են եղել 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:

loading...