Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով խնայվել է 3.8 մլրդ դրամ. վարչապետ

Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով խնայվել է 3.8 մլրդ դրամ. վարչապետ

10:47 10 Սպտ, 2019

Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել:

Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար»,-նշել է նա:

loading...