Հայաստանի ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում ռեկորդային թվով հարցեր են՝ 57 (ուղիղ)

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակում նախօրեին մեկնարկած երրորդ նստաշրջանի աշխատանքը:

Երեկվա նիստում առաջին ընթերցումով քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

Առաջին ընթերցումով խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Քննարկվել են նաեւ բազմաթիվ այլ օրինագծեր:

Նշենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց:

ԱՎԵԼԻՆ