Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում

18:59 9 Սպտ, 2019

Եկատերինբուրգում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Արման Դարչինյանը 5:0 հաշվով հաղթեց անգլիացի Մարկ Դիքինսոնին և դուրս եկավ 1/16 փուլ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-22-ը կմասնակցի Եկատերինբուրգում տեղի ունենալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

loading...