Մ6-ի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում կատարվում են ճանապարհի սպասարկման աշխատանքներ

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում կատարվում են ճանապարհի սպասարկման աշխատանքներ

17:56 9 Սպտ, 2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում շինաշխատանքները շարունակվում են։ Այս պահին կատարվում են «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի՝ հիմնանորոգման աշխատանքներին խոչընդոտող օպտիկամանրաթելային մալուխների ժամանակավոր վերատեղադրման աշխատանքներ։

Միաժամանակ կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարում է ճանապարհի պրոֆիլավորում, հարթեցում՝ ապահովելով ճանապարհահատվածի անցանելիությունը։

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Իսկ Մ6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտվել է 2018թ. դեկտեմբերին։

 

loading...