ԱԺ-ն մերժեց օրակարգ ընգրկել «Լուսավոր Հայաստան»-ի մի քանի օրինագծեր

ԱԺ-ն մերժեց օրակարգ ընգրկել «Լուսավոր Հայաստան»-ի մի քանի օրինագծեր

14:39 9 Սպտ, 2019

ՀՀ ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգքում» փոփոխություն կատարելու առաջարկը: Նախագծով առաջարկվում էր սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքերում եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվի նաև ՀՀ մարզերում երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն (այդ թվում՝ կիսսակառույց) ձեռք բերելու դեպքերում։ Ինչպես նշեց Էդմոն Մարուքյանը, իրենց ներկայացրածը խտրականությունը վերացնող նախագիծ է:
Նշենք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին:
Տնտեսական հարցրերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ առաջին հայացիքց լավ նախագիծ է, սակայն դրա տակ թաքնված են ռիսկեր, և այն իրականում չունի այն նպատակը, որն ի սկզբանե դրվել էր: Հիմնական նպատակը տեղերում կառուցապատում խթանելն էր:
«Եթե մենք սա ընդունենք, կստացվի, որ դա է խտրականություն, որովհետև Երևանում ապրող մարդիկ էլ կան, ովքեր ունեն բնակարանի խնդիր: Ու այնպես չէ, որ Երևանում ապրողը ավելի լավ պայմաններ ունի, քան մարզերում ապրողը: Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը բազում ռիսկեր է ներկեյացրել, թե այդտեղ որքան կեղծ գործարքներ կարող են լինել, որոնց հետևանքով բյուջեն մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնասներ կկրի: Ավելի լավ է ռեսուրսը ավելի խորքային հարցերի լուծմանը տրամադրենք»,-ասաց նա:
Նախագիծն օրակարգ մտցնելուն կողմ էր 36, դեմ՝ 74 պատգամավոր: Այդպիսով հարցը չընգրկվեց օրակարգ:

Օրակարգ չընդրգկվեցին նաև խմբակցության ներկայացրած «Ընդերքի մասին», ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» լրացում կատարելու մասին և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքների փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։

loading...