Առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ` աշխատունակ անձանց համար

Առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ` աշխատունակ անձանց համար

14:10 9 Սպտ, 2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «132,381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում և չեն ստանում այլ եկամուտ բացի նպաստից:

Մշակել ենք նախագիծ, որով առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով:

Սոցիալական կարիքների գնահատման արդյունքում եթե պարզվի, որ անձը անապահով է և կարող է ձեռք բերել նպաստի իրավունք, կկայացվի համապատասխան որոշում վեց ամիս ժամկետով:

Վեց ամսվա ընթացքում աշխատանք կտարվի գործազուրկ նպաստառուի հետ աշխատանք գտնելու ուղղությամբ՝ ըստ անհրաժեշտության ուսուցման դասընթացներ անցնելով, հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատանքի համադրմամբ:

Վեց ամիս հետո զբաղվածության չանցնելու պարագայում նրա գործազուրկի կարգավիճակը կփոխվի, գնահատման միավորը էապես կնվազեցվի՝ այլ սոցիալական խումբ փոխանցելով, ինչի արդյունքում նպաստի իրավունքը այլևս չի գործի:

Զբաղվածության անցնելու պարագայում նա կպահպանի նպաստի իրավունքը ևս վեց ամիս եկամուտը հաշվի չի առնվի:

Ընդհանուր առմամբ մեկ տարի աջակցությունից հետո ենթադրվում է, որ անձի իրավիճակը կլինի կայուն և նա կկարողանա ինքնուրույն հոգալ իր խնդիրները՝ հաշվի առնելով որ միջամտության ծրագրերի զգալի մասը նախատեսում են միջինում մեկ տարվա աշխատանք:

Պայմանը կկիրառվի բոլոր այն աշխատունակ անձանց համար, ովքեր նոր կդիմեն համակարգում ներառվելու համար կամ կցանկանան նորից ընդգրկվել համակարգում»:

loading...