Հայտնի են ապրելու համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքները

Հայտնի են ապրելու համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքները

19:48 5 Սպտ, 2019

Վիեննան վերստին առաջին տեղն Է զբաղեցրել ապրելու համար առավել հարմարավետ քաղաքների վարկանիշում, որն ամեն տարի կազմում Է Economist բրիտանական հանդեսը:

Անցած տարի Վիեննան առաջին անգամ առաջ անցավ ավստրալական Մելբուռն քաղաքից: 2019 թվականին Մելբուռնը կրկին հայտնվել Է երկրորդ դիրքում, թեեւ մինչ այդ երկար տարիներ վարկանիշի առաջատարն Էր: Այս տարի երրորդ տեղում Սիդնեյն Է, որը պատվանդանից տեղաշարժել Է Ճապոնիայի Օսակա քաղաքը:

Կենսամակարդակն զգալիորեն աճել Է սերբական Բելգրադում, Հանոյում (Վիետնամ) եւ Կիեւում (Ուկրաինա): Նախավերջին տեղերը, ինչպես եւ անցյալ տարի, զբաղեցնում են Դաքքա (Բանգլադեշ) եւ Լագոս (Նիգերիա) քաղաքները: Վարկանիշը եզրափակում Է սիրիական Դամասկոսը, որը փորձագետների կողմից ամենաանհարմարավետն Է ճանաչվել ապրելու համար:

Վարկանիշը կազմվում Է՝ հաշվի առնելով երեսունից ավելի ցուցանիշներ, այդ թվում՝ կայունությունը, առողջապահության մակարդակը, երկրի մշակութային զարգացումը, կրթությունը, շրջակա միջավայրի մաքրությունը եւ ենթակառուցվածքի զարգացածությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Blognews.am

loading...