Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 28-ամյա աղջկա սպանության վերաբերյալ. Նա այդ տանը վարձով էր ապրում

Սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում տեղեկություն ստացվեց, որ Երեւանի Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով ու վնասվածքներով։

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես եւ իրավապահ այլ մարմինների ծառայողներ։ Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին։ Պարզվեց, որ սպանվածը  28 տարեկան էր եւ այդ բնակարանում վարձով էր ապրում։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ։ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։

Տղամարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումններն ու քննչական գործողությունները շարունակվում են։

 

ԱՎԵԼԻՆ