Մինչեւ սեպտեմբերի 13-ը Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները

«Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ 2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։

ԱՎԵԼԻՆ