Օզբիլիսը` Փյունիկի ֆուտբոլիստ

Օզբիլիսը` Փյունիկի ֆուտբոլիստ

18:49 31 Օգս, 2019

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 29-ամյա հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Օզբիլիզն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:

Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012 թվականից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օբզիլիսի նախկին ակումբը՝ «Բեշիկթաշը», խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:

loading...