Պաշտպանության նախարարը մեկնել է Արցախ

Պաշտպանության նախարարը մեկնել է Արցախ

15:20 31 Օգս, 2019

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետության ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության նախարարությունը:

Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի նկատմամբ մարտավարական առավելության ապահովման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ և գոհունակություն հայտնել այս համատեքստում արդեն իսկ իրականացված ու դեռևս շարունակվող համալիր գործընթացներից:

Պաշտպանության նախարարները նաև հանդիպումներ են ունեցել հրամանատարության ու ժամկետային անձնակազմի հետ, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին և վստահեցրել վերջիններին, որ ծառայողական պայմանների բարելավման ու մարտական հնարավորությունների կատարելագործման խնդիրներն այսուհետ ևս կգտնվեն հայկական զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 

 

loading...