Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը. Ուղիղ

Ընթանում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Խաչատրյանի փաստաբանական թիմը բողոքարկել է քննիչի՝ ձերբակալման որոշումը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև նրան եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:

ԱՎԵԼԻՆ