«Նորությունները իմ կյանքում երկնաքարի արագությամբ են գալիս…». Ռիփին՝ կարճ, ոճային զգեստով

«Նորությունները իմ կյանքում երկնաքարի արագությամբ են գալիս…». Ռիփին՝ կարճ, ոճային զգեստով

13:02 30 Օգս, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, նոր, գրավիչ լուսանկարներ է հրապարակել:

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին կարճ սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է մուգ գույնի բարձրակրունկ կոշիկների հետ: Երգչուհին հագուստը համադրել է բաց մանուշակագույն պայուսակի եւ խոշոր ականջօղերի հետ: Նա վառ դիմահարարդարմամբ է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Նորությունները իմ կյանքում երկնաքարի արագությամբ են գալիս, բայց ինձ համար շատ կարեւոր են իրական հույզերը»:

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում էր. նա դեղին հագուստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Ռիփին այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է րարտահայտիչ շպարը։ «Ներդաշնակ»,- կադրերը մակագրել էր նա։

loading...