Կառավարության նիստը` ուղիղ

Կառավարության նիստը` ուղիղ

11:16 29 Օգս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 49 հարց, որից 34-ը՝ չզեկուցվող:

Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-«ՀՀ Շիրակի մարզի Արթիկի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին;

-«ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ3 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին;

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին;

-«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին;

-«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին;

-«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին։

 

loading...