Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 11 զոհված զինծառայողի ընտանիքի հատուցում կտրամադրի 20 տարվա կտրվածքով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 11 զոհված զինծառայողի ընտանիքի հատուցում կտրամադրի 20 տարվա կտրվածքով

14:30 28 Օգս, 2019

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ. տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը: Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

loading...