Ամռանն ամեն օր պետք է ձմերուկ ուտել

Ձմերուկը կարող է էականորեն բարելավել մարդու ինքնազգացողությունը: Ահա թե ինչու են գիտնականները նշում, որ պետք ամռանը ձմերուկ ուտել ամեն օր:

Ինչպես հայտնի է, ձմերուկը հանդիսանում է բոլոր կարևոր սննդարար նյութերի աղբյուր: Դրանցից կարևորներն են լիկոպինը, վիտամին A-ն, ցիտրուլինը և վիտամին C-ն: Մասնագետները նշում են, որ ձմերուկը վիտամին A-ի օգնությամբ կարող է լավացնել մաշկի վիճակը, քանի որ այն խթանում է օրգանիզմի հյուսվածքների աճը, թարմացնում և խոնավեցնում է մաշկը:

Բացի այդ, ձմերուկը օգնում է նաև սրտի աշխատանքի բարելավմանը: Դրա մեջ առկա լիկոպինը բարելավում է սրտի աշխատանքը, իսկ վիտամին C-ն, կարոտինոիդներն ու կալիումն օգնում են խոլեստերինի մակարդակի նվազմանը և ծանր սրտային հիվանդությունների կանխարգելմանը: Ձմերուկն ունի նաև միզամուղ հատկություն, ինչը թույլ է տալիս չստեղծել լրացուցիչ ծանրաբեռնվածություն երիկամների համար և խուսափել քարերի առաջացումից:

Գիտնականները պնդում են նաև, որ ձմերուկը կարող է լավացնել տեսողությունը, իջեցնել արյան ճնշումը, անցկացնել մկանային ցավերը: Այն օգտակար է նաև ոսկորների համար, պայքարում է ասթմայի դեմ և օգնում է շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:

ԱՎԵԼԻՆ