Բակո Սահակյանը Ռոբերտ Ամիրխանյանի հետ քննարկել է Արցախի մշակութային ոլորտի հարցերը

Բակո Սահակյանը Ռոբերտ Ամիրխանյանի հետ քննարկել է Արցախի մշակութային ոլորտի հարցերը

12:46 23 Օգս, 2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում:

loading...