Կառավարության նիստը` ուղիղ

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 22-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից 32-ը՝ չզեկուցվող:

Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՖԱ», «Լենտեքս», «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

– «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայանգիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

– «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին,

– «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին,

– Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը հաստատելու մասին,

– Երևանի համայնքին գույք նվիրաբերելու մասին,

– Հողամասերի փոխանակություն կազմակերպելու և հողամաս ամրացնելու մասին,

– Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին,

– «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահելու մասին,

– «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին:

ԱՎԵԼԻՆ