Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից տնային պայմաններում

Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից տնային պայմաններում

16:51 20 Օգս, 2019

Կանանց մեծ մասն իրենց մոտ ցելյուլիտի նշաններ հայտնաբերելիս ցանկանում են շտապ ազատվել դրանից կամ դարձնել աննկատ: Գեղեցկության սրահները, սպա կենտրոնները, տարբեր բժշկական կենտրոններն առաջարկում են պրոցեդուրաների մի ամբողջ փաթեթ, որոնք էֆեկտիվ կերպով պայքարում են ցելյուլիտի դեմ: Բայց ոչ բոլորն ունեն բավարար ժամանակ եվ միջոցներ՝ այս ծառայություններից օգտվելու համար: Ժամանակակից կինը, բացի ցելյուլիտից ունի նաև այլ խնդիրներ, որոնցից մեկն էլ հենց ժամանակի սղությունն է: Եթե դուք չունեք լրացուցիչ միջոցներ եվ ազատ ժամանակ, դա դեռ չի նշանակում որ ցելյուլիտն ընդմիշտ բնակություն է հաստատել ձեր ազդրերի վրա: Կարելի է նրա դեմ պայքարել նաև տնային պայմաններում:

Ձեր սպասելիքներն ու իրականությունը
Եթե դուք չծուլանաք և ցուցաբերեք համբերություն, ապա կարճ ժամանակում կհայտնաբերեք, որ ցելյուլիտը տեղի է տալիս: Իհարկե, դժվար թե հնարավոր լինի ամբողջությամբ ազատվել ցելյուլիտի դրսևորումներից, դրան անհնար է հասնել նույնիսկ թանկարժեք պրոցեդուրաների օգնությամբ: Այդ մասին են վկայում հարուստ և հայտնի մարդկանց լուսանկարները, որտեղ հստակ երևում է, որ նրանք էլ ապահովագրված չեն ցելյուլիտից : Փոխարենն այս պրոցեսը կարելի է կանգնեցնել, իսկ մաշկը դարձնել նկատելիորեն ավելի առաձգական և հարթ:
Եվ այսպես, ինչ միջոցներ մենք պետք է ձեռնարկենք ցելյուլիտից ազատվելու համար:

Սահմանափակել ճարպային սնունդը
Պետք է սահմանափակենք ճարպային սննդի ընդունումը: Խմենք ավելի շատ բնական թարմ հյութեր և կանաչ թեյ, ուտենք ավելի շատ թարմ բանջարեղեն և մրգեր: Նախապատվություն տանք շատ սպիտակուց և քիչ ճարպ պարունակող սննդամթերքին:

Ընդունել վիտամիններ
Սկսենք կուրսերով ընդունել վիտամին А և Е, ինչպես նաև ասկոռուտին: Այս վիտամիններն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար ճարպերից, իսկ ասկոռուտինն ամրացնում է անոթների պատերը, կարգավորելով արյան շրջանառությունը, որի խանգարումը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը:

Թռչկոտել, ցատկել
Ամեն օր պարան թռնենք: Բժիշկները ժամանակակից աղջիկների մոտ ցելյուլիտի վաղ դրսևորումների պատճառ են համարում այն, որ աղջիկները դադարել են ցատկել: Առաջ մենք ցատկում էինք «ռեզին» խաղալիս, զբոսանքի գնալիս մեզ հետ պարան էինք վերցնում, որ ցատկենք: Ընդ որում, ակտիվ հանգիստը կօգնի մեզ ոչ միայն գեղեցիկ կազմվածքի, այլև` առողջությունն ամրացնելու հարցում:

loading...