ՔԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Այվազյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Արսեն Այվազյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետն էր, մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը:

ԱՎԵԼԻՆ