Պուտինը բարեկամության շքանշանով պարգեւատրել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար պարգեւատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետական պարգեւներով պարգեւատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում  ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգեւատրել Մեհրիբան Արիֆի Ալիեւային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», – ասվում է  փաստաթղթում:

 

ԱՎԵԼԻՆ