Պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի. Սպանդանոցների ներկայացուցիչները՝ ՍԱՏՄ քննարկման ժամանակ

Պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի. Սպանդանոցների ներկայացուցիչները՝ ՍԱՏՄ քննարկման ժամանակ

14:11 13 Օգս, 2019

Բոլոր հնարավորություններն ունենք եւ պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի։ Այս մասին ասել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: 

NEWS.am-ին ՍԱՏՄ–ից հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից եւ կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը: Նա նաեւ տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:

«Մենք խստորեն հետեւելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձեւի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է եւ եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Ներքոնշյալ սպանդանոցներն այս պահին էլ պատրաստ են ցանկացած հանրային սննդի կետի, ինչպես նաեւ իրացման ցանցի օբեկտի տրամադրել իրենց պահանջներին հանապատասխան թարմ միս եւ մսեղիք:

loading...