Մեսին միջամտել է Նեյմարի տեղափոխության շուրջ բանակցություններին

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ցանկանում է, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հետ վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեսին զանգահարել է Նեյմարին և հորդորել բրազիլացի հարձակվողին ոչ մի դեպքում բանակցություններ չսկսել «Ռեալի» հետ և սպասել «Բարսելոնայի» քայլերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարը կապ էր հաստատել Մեսիի հետ և խնդրել արգենտինացուն միջամտել բանակցություններին:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին:

ԱՎԵԼԻՆ