Օգոստոսի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 63 դեպք

Օգոստոսի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 63 դեպք

12:46 13 Օգս, 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության եւ ծեծի 10 դեպք, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման ու սպառնալիքի՝ 3, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2 դեպք, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքն անզգուշությամբ վնասելու, թմրամիջոցի մաքսանենգության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անառակաբարո գործողություններ կատարելու, ինքնիրավչության, անձնական կյանքի մասին տեղեկություններ տարածելու ու անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու 1դեպք: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:

loading...