«Բանակում»–ի Էմիլի մասնակցությամբ միջադեպ Հյուսիսային պողոտայում. կան բերման ենթարկվածներ

«Բանակում»–ի Էմիլի մասնակցությամբ միջադեպ Հյուսիսային պողոտայում. կան բերման ենթարկվածներ

12:11 13 Օգս, 2019

Հյուսիսային պողոտայում երեկ՝ օգոստոսի 12–ին միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի և «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջև։ Մեր տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։

Ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։

Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի և հրավիրել ահազանգողին։

Մեր տեղեկություններով՝  բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, նախապատարսվում են նյութեր։

 

loading...