Սա Զովունու բռնցքամարտի դպրոցի հերթական նվաճումն է, շնորհավորում եմ հավաքականի բոլոր մարզիկներին.Ջ.Հայրապետյան

Սա Զովունու բռնցքամարտի դպրոցի հերթական նվաճումն է, շնորհավորում եմ հավաքականի բոլոր մարզիկներին.Ջ.Հայրապետյան

11:20 13 Օգս, 2019

ԲՀԿ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

“Զովունու բռնցքամարտի դպրոցի մարզիչ Սայաթ Հայրապետյանի սան, Զովունու բնակիչ՝ Դավիթ Սիմոնյանը Օգոստոսի 4-ից 12-ը Թբիլիսիում անցկացվող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, ռինգ դուրս գալով ազերի բռնցքամարտիկի հետ, 72 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալը։

Սա Զովունու բռնցքամարտի դպրոցի հերթական նվաճումն է։ Ակտիվ գործունեության ընթացքում դպրոցը տվել է սպորտի վարպետներ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բազմաթիվ մրցանակակիրներ և Հայաստանի չեմպիոններ։

Հավելեմ նաև, որ Եվրոպայի առաջնության ընթացքում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը, արծաթե մեդալ են նվաճել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, Բրոնզե պարգևին են արժանացել 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

Շնորհավորում եմ մեր հավաքականի բոլոր մարզիկներին ձեռք բերված հաղթանակների կապակցությամբ, մաղթում եմ ավելի մեծ նվաճումներ”:

Զովունու բռնցքամարտի դպրոցի մարզիչ Սայաթ Հայրապետյանի սան, Զովունու բնակիչ՝ Դավիթ Սիմոնյանը Օգոստոսի 4-ից 12-ը …

Posted by Джанибек Айрапетян on Monday, 12 August 2019

loading...