ՀՀ կժամանի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարը

ՀՀ կժամանի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարը

19:51 12 Օգս, 2019

Օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

loading...