Շարժունությունը երեխային կարող է փրկել ճարպակալումից

Երեխայի շարժունությունը քիչ խնդիրներ չի ստեղծում ծնողների եւ ուսուցիչների համար, սակայն գիտնականները դրանում նաեւ իրենց դրական կողմերն են գտել: Անցկացված հետազոտության համաձայն՝ բնավորության այս գիծը կարող է երեխայի օրգանիզմը պաշտպանել ճարպակալումից:

Էներգիայի ծախսերի չափման համար, գիտնականները, մասնավորապես, հաշվարկել են մեկ ժամ հեռուստացույցի դիտման, խաղալիքներով խաղալու կամ նկարները ներկելու ժամանակ  երեխայի ակտիվությունը:

Ամենաանհանգիստ երեխաները մեկ ժամվա ընթացքում 53 անգամ շարժվել են (օրինակ, նստած վիճակից կանգնած վիճակի անցնելով) մինչդեռ պակաս անհանգիստները դիրքը փոխել են միայն  11 անգամ:

Արդյունքում  ամենաանհանգիստ երեխան 14 տոկոսով ավելի շատ կալորիա է այրել, քան ամենապասիվը: Այպիսով, տարեկան կտրվածքով, ոչ շարժուն երեխան կարող է իր քաշի ավելացումը  6.6 ֆունտով (մոտ 3 կգ)  կանխել:

Սթրաթքլայդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ռեյլիի կողմից ավստրալացի մասնագետների համագործակցությամբ անցկացված հետազոտությունը  հրապարակվել է PLOS One ամսագրում:

ԱՎԵԼԻՆ