Եղանակը Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարեւմտյան` 3-8 մ/վ։ Երեկոյան Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի մեծ մասում օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը` +26+30,

Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը` +17+21, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +19+22, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +18+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+17, ցերեկը՝ +19+22 (հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30):

ԱՎԵԼԻՆ