29-ամյա վարորդը մեքենայով գլխիվայր շրջվել է. նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են Երեւան

29-ամյա վարորդը մեքենայով գլխիվայր շրջվել է. նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են Երեւան

14:27 12 Օգս, 2019

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 21։20-ի սահմաններում Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թաթոյանը իր վարած «Վազ 2121»  մակնիշի ավտոմեքենայով Շամլուղ համայնքի վարչական տարածքում դեռեւս անհայտ պայմաններում կորցրել է մեքենայի կառավարումը եւ գլխիվայր շրջվել։ Դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկամնության ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկների խումբը, ովքեր «Ալավերդի» ԲԿ են տեղափոխել վարորդ Հ. Թաթոյանին, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

loading...