Օգոստոսի 5-ից 11-ը  գրանցվել է 826 դեպք, որից  562-ը՝ արտակարգ.ԱԻՆ

Օգոստոսի 5-ից 11-ը  գրանցվել է 826 դեպք, որից  562-ը՝ արտակարգ.ԱԻՆ

11:19 12 Օգս, 2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 5-ից 11-ը  գրանցվել է 826 դեպք, որից  562-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 178 կենցաղային կանչ, 469 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 34 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 1, տուժել՝  8 քաղաքացի:

 

loading...