Բորիս Ռոտենբերգ․ Ցանկություն ունեմ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին

Ռուսաստանցի գործարար, «Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը ցանկություն ունի թիմ հրավիրել Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Մխիթարյանին հրավիրելու գաղափար եղել է, հիմա էլ կա։ Բայց այդ թեմայով որեւէ մեկի հետ կապ չեմ հաստատել։ Տեսնենք, ժամանակի ընթացքում՝ ինչպես կդասավորվի»,- ասել է Ռոտեներգը ռուսական «Матч Премьер» հեռուստաալիքի եթերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

ԱՎԵԼԻՆ