22-ամյա վարորդը վթարի է ենթարկել կնոջ, վերջինիս 5-ամյա դստեր հետ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռևազյանը իր վարած Mercedes մակնիշի 35 RF 317 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան 5 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմինե Առաքելյանին և նրա աղջկան՝ 5-ամյա Հասմիկ Կոծինյանին:

Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

ԱՎԵԼԻՆ