Արզական գյուղում փրկարարները եւ քաղաքացիները գտել են կորած 32-ամյա քաղաքացու  դին

Արզական գյուղում փրկարարները եւ քաղաքացիները գտել են կորած 32-ամյա քաղաքացու  դին

13:07 11 Օգս, 2019

Կոտայքի մարզի Արզական գյուղում փրկարարները եւ քաղաքացիները գտել են կորած 32-ամյա քաղաքացու  դին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էին, որ օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի:

loading...