Միլիարդատեր ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին, որը սպասում էր սեռական թրաֆիքինգի գործով դատավարությանը, ինչում նա մեղադրվում է, բանտախցում մահացած են գտել, հայտնում է BBC News-ը:
Նրա մարմինը նյույորքյան բանտում հայտնաբերվել է շաբաթ, տեղական ժամանակով 07:30-ին:
Էփշթեյնն իրեն մեղավոր չէր ճանաչում իրեն առաջադրված անչափահասների սեռական թրաֆիքինգի եւ հանցավոր համաձայնության մեղադրանքներում:
Պաշտոնական աղբյուրին վկայակոչելով՝ ABC հեռուստաալիքը հայտնում է, որ Էփշթեյնն ինքնասպան է եղել: