Ամառային թեթև դիետա

Ամառային թեթև դիետա

16:25 10 Օգս, 2019

Ամառային դիետան ենթադրում է, որ հարկավոր է սնվել օրական 6-8 անգամ՝ փոքր չափաբաժիններով, ինչի շնորհիվ սնունդն ավելի արագ եւ դյուրին է յուրացվում: Հարկավոր է ավելի շատ մաքուր ջուր խմել, որը կօգնի մաքրել օրգանիզմն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից: Բայց ոչ մի դեպքում չի կարելի է քաղցած մնալ: Դա կարող է ավելի վատ ազդել ինքնազգացողության վրա, քան շոգ եղանակը:

Մոտավոր ճաշացանկ

Նախաճաշ. ջրով պատրաստված շիլա (120 գրամ) կամ մրգերով կաթնաշոռ (100 գրամ), առանց շաքարավազի թեյ կամ սուրճ:

Երկրորդ նախաճաշ. մեկ խոշոր կամ երկու միջին չափի միրգ (շուրջ 150 գրամ):

Ճաշ. բանջարեղենային (առանց կարտոֆիլի) ապուր (200 գրամ): Եթե խաշած բանջարեղեն չեք սիրում, հարիչով հարեք, հրաշալի կրեմ-ապուր կստացվի:

Կեղեւով շոգեխաշած կամ խաշած 2 միջին չափի կարտոֆիլ:

Գրիլի վրա պատրաստված 100-150 գրամ թռչնամիս:

Հազարով աղցան՝ 1 թ/գ բուսական յուղով:

1 միրգ, թեյ՝ առանց շաքարավազի:

Հետճաշիկ. ըմպելի յոգուրտ՝ թարմ քերած որեւէ մրգով:

Ընթրիք. 100-120 գրամ ձուկ՝ ջեռուցում պատրաստված, 100 գրամ շոգեխաշած բանջարեղեն:

Հազարով աղցան՝ 1 թ/գ բուսական յուղով:

Քնելուց առաջ. 1/2-1 բաժակ 1% յուղայնությամբ կեֆիր:

Իհարկե, ամեն օր միեւնույն մթերքները ուտելով՝ արագորեն կձանձրանաք: Այդ պատճառով ձգտեք տարատեսակ բանջարեղեն ու կանաչեղեն ընտրել՝ նոր ուտեստներ ու աղցաններ պատրաստելու համար:

loading...