Հակառակորդը 7 օրում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ․ Արցախի ՊՆ

Հակառակորդը 7 օրում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ․ Արցախի ՊՆ

14:59 10 Օգս, 2019

Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այս մասին  տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

loading...