Հսկա արջը կոտրել է շերիֆի տեղակալի ծառայողական մեքենան

Հսկա արջը կոտրել է շերիֆի տեղակալի ծառայողական մեքենան

14:05 10 Օգս, 2019

Կալիֆոռնիայի հյուսիսում հսկայական արջը ընկել է Համբոլդ շրջանի շերիֆի տեղակալի ծառայողական մեքենայի վրա, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Սպան ուղեւորվել է Օռլեան՝ Օրեգոնի սահմանի մոտ, թմրանյութերի գերդոզավորման մասին կանչին:

Վերեւից ընկած արջը կոտրել է դիմապակին եւ կապոտը: Մեքենան հայտնվել է հողաթմբում՝ շրջվել եւ հրդեհվել:

Բարեբախտաբար շերիֆի տեղակալին հաջողվել է անվնաս դուրս գալ մեքենայից:

loading...