Կասպից ծովում հայտնաբերվել են Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29-ի բեկորները

Կասպից ծովում հայտնաբերվել են Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29-ի բեկորները

19:04 9 Օգս, 2019

Կասպից ծովում հայտնաբերվել են Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29-ի բեկորները, որի հետ կապը կորել էր հուլիսի 24-ին, հաղորդում  է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Կործանիչի ընկնելու վայրը պարզել են օգոստոսի 8-ի երեկոյան, ջրից արդեն հանել են ինքնաթիռի որոշ մասեր:

«ՄիԳ-29 կործանիչի ընկնելու վայրը պարզվել է օգոստոսի 8-ի երեկոյան», -ասել են ՊՆ-ում՝ նշելով, որ ջրից արդեն հանել են ինքնաթիռի որոշ մասեր:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ծովի հատակից ինքնաթիռի հիմնական մասի դուրսբերման համար:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը ռադարների էկրաններից անհետացել էր  հուլիսի 24-ին՝ 22:00-ին, ուսումնական թռիչքի ընթացքում: Ինքնաթիռը ընկել է Ադրբեջանի տարածքային ջրերում: Օդաչուի ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Ստեղծված հանձնաժողովը զբաղվում է օդանավի որոնմամբ և պարզում է վթարի պատճառները: Որոնումներին մասնակցելու համար Ադրբեջանը հրավիրել է թուրք ջրասույզների:

loading...